15-ամյա Գուրգենը (անունը փոխված է) ամբաստանյալի աթոռին է հայտնվել համադասարանցուն դանակահարելու համար: Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գուրգենը 2015 թվականի հունվարի 25-ին ժամը 19-ի սահմաններում Երևան քաղաքի Նուբարաշեն 12-րդ փողոցի 4-րդ շենքի բակում վիճաբանել է իր համադասարանցի, անչափահաս 15-ամյա Ռուբենի (անունը փոխված է) հետ: Վիճաբանության ընթացքում Գուրգենը իր կրած դանակով, ապա բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռուբենին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: