Թուրքիան դեռ նոր է սկսել զգալ Ռուսական ինքնաթիռի խոցման բացասական հետևանքները: Այս մասին այսօր նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում, երկրների արքտաքին գործերի նախարարների հանդիպումից մի քանի ժամ առաջ: Այս մասին տեղեկացնում է CNN լրատվականը:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կատարելով այդ նենգ հանցագործությունը՝ մեր քաղաքացիների սպանությունը, հնարավոր կլիներ պրծնել լոլիկնորի առևտրի կամ այլ տեսակի պատժամիջոցներով, ապա նրանք չարաչար սխալվում են», հայտարարել է Պուտինը:
«Մենք դեռ շատ անգամներ կհիշեցնենք նրանց այն, ինչ նրանք արեցին, և նրանք դեռ երկար կզղջան կատարվածի համար: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել», հավելել է նա:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը