Ինչպիսի՞ կենսագրություն ունի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի կենսագրությունը.

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1983 թվականի սեպտեմբերի 22, ք. Երևան

Կրթություն

2009թ.-ից մինչ օրս – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, հայցորդ:

2006-2007թթ. – Էսսեքսի համալսարան (Միացյալ Թագավորություն), Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոս՝ «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» մասնագիտացմամբ՝ գերազանց առաջադիմությամբ:

2004-2006թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոս՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ՝ գերազանց առաջադիմությամբ:
2000-2004թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր՝ գերազանց առաջադիմությամբ:

Աշխատանքային գործունեություն

2014 թվականի հունվարի 9-ից՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ:

2013 թվականի ապրիլի 4-ից մինչև 2013 թվականի դեկտեմբեր 30-ը՝ ՀՀ Նախագահի ռեֆերենտ:
2009-2013թթ. – «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ:
2012-2013թթ. – ՀՀ փաստաբանների դպրոց, դասախոս:

2009-2013թթ. – Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, դասախոս:

2010-2012թթ. – «Լեգելատա» իրավաբանական ընկերություն, գործընկեր-փաստաբան:
2010-2012թթ. – «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, իրավախորհրդատու:

2007-ից մինչ օրս – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, դասախոս:

2011թ. – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, վարչական իրավունքի փորձագետ:

2010թ. – Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ, իրավախորհրդատու:
2009թ. – Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, փորձագետ:

2008-2009թթ. – ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Դատավարությունների մոնիթորինգային ծրագիր, ծրագրի ղեկավար:

 2008թ. – «Զոհրաբյան և գործընկերներ» իրավաբանական ընկերություն, միջազգային բաժնի ղեկավար:

2007թ. – Անցումային արդարադատության միջազգային կենտրոն, հետազոտող:

2005-2008թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն, կրտսեր, այնուհետև առաջատար մասնագետ:

2003-2005թթ. – «Ժողովրդավարություն» ՀԿ, իրավախորհրդատու-հետազոտող:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է:

Այլ տվյալներ

Հեղինակ է մեկ մենագրության (Aggravates state responsibility and Obligations erga omnes), հեղինակ և համահեղինակ՝ շուրջ 17 աշխատությունների և գիտական հոդվածների (տպագրված տեղական և միջազգային հանդեսների/հրատարակչությունների կողմից):

Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել