Վարչապետը նոր որոշում է ընդունել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Գարեգին Մելքոնյանին Ավստրիայի Հանրապետություն գործուղելու մասին: Ըստ որոշման՝

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2015 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Ձեռնարկատիրական աշխատանք երիտասարդության համար» ծրագրի շրջանակներում հրավիրված ղեկավար կոմիտեի հերթական նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել