Իսպանիայի դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին միջնորդությունը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի տարածքային խորհրդարանի ընդունած անկախության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Բարսելոնայի տարածքային խորհրդարանը անկախության մասին բանաձևը ընդունել էր նոյեմբերի 9-ին և մշակել էր ծրագիր, ըստ որի 18 ամսում անկախ պետություն պետք է ձևավորվեր բարձր արդյունաբերական և խիտ բնակեցված հյուսիսարևելյան շրջանում, որտեղից Իսպանիան ստանում է իր տնտեսական արտադրանքի ծավալի մեկ հինգերորդ մասը:

Դատարանը հայտնել է, որ բանաձևը խախտում է երկրի 1978թ-ի սահմանադրության 5 հոդվածները ինչպես նաև տարածաշրջանի կանոնադրության հոդվածները: Գործընթացը արգելափակվել էր նոյեմբերի 11-ից ի վեր՝ մինչև դատարանի վերջնական որոշումը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել