Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքին` Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հետ նավթի առևտրի մեջ անմիջականորեն ներքաշված լինելու համար:
Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Թուրքիան Սիրայից և Իրաքից «գողացված» նավթի ամենամեծ գնորդն է:
Էրդողանը հայտարարել է, որ որ Ռուսաստանը իրավունք չունի նմանատիպ պնդումներով զրպարտել Թուրքիային:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն մեղադրել էր Թուրքիային` իր նավթի մատակարարման ուղիները պաշտպանելու համար Սիրիական սահմանին ինքնաթիռի խոցման համար:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը