ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության գրեթե բոլոր մազերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ, իսկ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի հատվածում, տեղ տեղ առկա է մերկասառույց:
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: