ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր որոշում է կայացրել ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին: Ըստ որոշման՝
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»: