Դեկտեմբերի 2-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի Վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում թիվ 11 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2399 S պետհամարանիշով միկրոավտոբուսի վարորդը (Գ. Ա., ծնվ. 1962թ.) մնացել է իր վարած և թիվ 7 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3752 S պ/հ միկրոավտոբուսի մեջտեղում և վնասվել:
Հրշեջ-փրկարարները տուժած քաղաքացուն տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: