Գողություն՝ խաղասրահի դրամարկղից

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող խաղասրահներից մեկում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը, գտնվելով նշված խաղասրահում, օգտվելով դրամարկղի աշխատակցի ժամանակավոր բացակայությունից, բացել է դրամարկղի պահարանի դուռը և հափշտակել խոշոր չափի գումար, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործով ստացվել են խաղասրահում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է դրամարկղի դարակից գումարի հափշտակման դրվագը։ Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0210 1401 8524

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել