Ռուսաստանը փորձում է կոծկել Թուրքիայի օդային տարածք ներխուժելու հանգամանքը. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնում է, որ Ռուսաստանը փորձում է կոծկել Թուրքիայի օդային տարածք ներխուժելու հանգամանքը` պատճառ բերելով այն, որ վերջինս ապօրինի կերպով նավթ է ներկրում Սիրիայում գտնվող Իսլամական Պետության մի խմբավորումից: Այս մասին գրում է Fox News լրատվականը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան հարվածել է ռուսական ինքնաթիռին «պաշտպանելու», ինչպես ինքն է նշում, «Թուրքիայի ապօրինի շահույթը, որը նա ստանում է նավթի վաճառքից», ինչը Թուրքիան հերքում է:

Թուրքիայի վարչապետը ասել է թղթակիցներին, որ անհնար է Թուրքիայի օդային տարածք ներխուժելու հանգամանքը կոծկել անհիմն մեղադրանքներով, և նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամը վերածում է ռուս-թուրքական ճգնաժամի:

Իսկ ըստ մեկ այլ լրատվականի` Gulf News-ի, Ռուսաստանը շարունակում է պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ` այս անգամ արգելելով Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներկրումը, ինչպես նաև թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքը Ռուսաստանի տարածքում:

Պատրաստեց` Լուսինե Մարությանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել