200 թափուր աշխատատեղ. մանրամասներ

2015 թվականի դեկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունանա աշխատանքի տոնավաճառ:

Միջոցառումը կսկսվի ժամը 14:00-ից` հատուկ սեմինարների շարքով, որոնց բանախոսները, ովքեր Հայաստանում մի շարք հաջողված կազմակերպությունների ղեկավարներ և անձնակազմի հավաքագրման մասնագետներ են, կներկայացնեն աշխատաշուկայի հնարավորությունները, խորհուրդներ կտան կարիերայի առաջընթացի, հաջող հարցազրույց անցնելու և այլ հարցերի վերաբերյալ:

Ժամը 17:15 կմեկնարկի բուն տոնավաճառը, որտեղ շուրջ 200 թափուր աշխատատեղեր առաջարկող ավելի քան 25 կազմակերպությունները ներկայացված կլինեն առանձին սեղաններով:

Աշխատանքի տոնավաճառի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն (օրակարգ, մասնակից կազմակերպությունների ցանկ, աշխատատեղեր) կարող եք ծանոթանալ այստեղ:

Տոնավաճառը կազմակերպել են Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հովանավորությամբ:

Աշխատանքի տոնավաճառի ինֆորմացիոն գործընկերներից է Իրավաբան.net-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել