«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Դավիդ Ա.-ին, ով հոկտեմբերի 2-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 198 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (հարկերից խուսափելը):

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել