ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Գաբրիել Մ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 31-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 214 հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գաբրիել Մ.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին: