Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում առկա է տեսախցիկ, որը նկարահանում է ինչպես խաչմերուկում միակողմանի երթևեկության կանոնները խախտող վարորդներին, այնպես էլ Պուշկին փողոցում սխալ կայանած մեքենաների տերերին:
Տեսախցիկի մասին մենք իրազեկել ենք՝ համապատասխան ցանկի միջոցով, սակայն այս հատվածում երթևեկելիս վարորդները դժվար թե այն նկատեն, քանի որ բավականին բարձր հատվածում է տեղադրված:
Այս հատվածում առկա են երկու հատվող խաչմերուկներ՝ «Արարատբանկի» և «Արդշինինվեստբանկի» մոտ, այնպես որ Պուշկին փողոցում թույլատրված վայրում պետք է այնպես կայանել, որպեսզի այս խաչմերուկներից պահպանվի 5 մետր հեռավորությունը: