4 տուգանք՝ հետիոտնային անցումների կանոնների վերաբերյալ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 4 տուգանք է առկա, որը վերաբերում է հետիոտնային անցումների կանոնների խախտմանը, դրանք են՝

  1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, այսինքն՝ 15 հազար դրամով:
  2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 հազար ՀՀ դրամ:
  3. Վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5 հազար ՀՀ դրամ:
  4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար ՀՀ դրամ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել