ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների օգտագործման համար գործում է նոր կարգ

ՌԴ-ում նոյեմբերի 15-ից ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար գանձվում է ճանապարհային վճար ՌԴ տրանսպորտի նախարարությունից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ «Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային գործունեության և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2007թ. նոյեմբերի 8-ի № 257-ԴՕ Դաշնային օրենքի 31.1 հոդվածի համաձայն, 2015թ. նոյեմբերի 15-ից 12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ՌԴ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարի դեպքում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ավտոմոբիլային ճանապարհի մեկ կիլոմետրի համար վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարը սահմանված է «12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցներով Ռուսաստանի Դաշնության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարային համակարգի ներդրման մասին» Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013թ. № 504 որոշմամբ:

Անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ www.platon.ru, ինչպես նաև ՌԴ Դաշնային ճանապարհային գործակալության www.rosavtodor.ru կայքերում:

12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների սեփականատերերին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար գործում է ռուսերեն և անգլերեն լեզուներով շուրջօրյա աջակցման ծառայություն՝ հեռախոսային խորհրդատվություն թեժ գծով։

Ռուսաստանի համար թեժ գծի հեռախոսահամարն է` 8 (800) 550-02-02

Արտասահմանյան երկրների համար` 7 (495) 540 02-02:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել