«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2003 թվականի ապրիլի 3-ի թիվ 335 որոշմամբ, որոշում է Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 22-ը նշել որպես Բանկային աշխատողի օր:
Նշենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: