Նոյեմբերի 17-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 12-րդ կմ բախվել են «ՎԱԶ 21-04» մակնիշի 23 ՕՍ 322 պ/հ (վարորդ 1989 թ. ծնված Հ. Մ.) և «ԳԱԶ-69» մակնիշի 08 ԼՍ 418 պ/հ (վարորդ` 1959 թ. ծնված Հ. Բ.), վերջինիս վարորդը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: