Fox News-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակիչը, ով մեղադրվում է զինծառայողներին սպանելու կոչ անելու համար, ձերբակալվել է:
Նշվում է, որ այս քաղաքացին առցանց աջակցություն է ցուցաբերել Իսլամական Պետությանը: Նա հիգշաբթի օրը ձերբակալվել է և մեղադրվում է ամերիկյան զինծառայողներին սպանության հորդոր կատարելու մեջ:
Դաշնային մեղադրող դատախազները հայտնել են, որ 25-ամյա Թերենս Մաքնեյլը հրապարակել է տասնյակից ավելի անդամների անունները և հասցեները՝ կոչ անելով առցանց հետևորդներին կատարել «վերջին քայլ» և սպանել նրանց:
Հինգշաբտի օրը Մաքնեյլը դաշնային դատարան է բերվել հանցագործության կոչ անելու համար: Դեռևս հայտնի չէ` արդյոք նա ունի փաստաբան, թե ոչ:
Մաքնեյլը պարբերաբար բռնի գործողության կոչ է արել առցանց, 2014թ-ի մայիսին իր հրապարակումներից մեկում նշելով հետևյալը. «Ես անհամբերությամբ սպասում եմ ևս մեկ Բոստոնյան ռմբակոծության»: Դաշնային իշխանությունները նաև պնդում են, որ նա մեկ այլ հրապարակման մեջ հորդորել է եկեղեցու, դպրոցի կամ էլ հանրախանութի դիմաց կայանել ռումբ տեղադրված մեքենա:
Մեղադրողների խոսքով` բոլորովին վերջերս Մաքնեյլը իր Թամբլրի (https://www.tumblr.com/) էջում հրապարակել է հետևյալը. «Մինչև մեր եղբայրներն ու քույրերը չազատվեն բանտարկությունից, հետապնդումներից, խոշտանգումներից, ռումբերից և փամփուշտներից` Ամերիկան պիտի արյունահոսի Աստծո կամոք»:
Նախորդ տարի քրեական հետապնդում է սկսվել Իսլամական պետության մի քանի տասնյակի հասնող աջակիցների նկատմամբ՝ հիմնականում ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու համար:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը