Կառավարության որոշմամբ կստանա տարկետում զինվորական ծառայությունից

ՀՀ Կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված է Օլգերտ Լիպարիտի Դալլաքյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը որոշում է Օլգերտ Լիպարիտի Դալլաքյանին /ծնված` 1997 թվականի հոկտեմբերի 12-ին, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան նուրբ քիմիական տեխնոլոգիաների պետական համալսարանի բակալավրիատ/, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ:

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Օ. Դալլաքյանին սովորել ՌԴ լավագույն բարձրագույն ուսումնական հասատություններից մեկում և ստացած գիտելիքները ներդնել  Հայաստանի Հանրապետության զարգացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել