ՀՀ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը քննվում է նորից

Սեփականությունը դարձել է ընտանիքների վիճաբանության առարկան: Երևանի Հաղթանակ 7փ. 20 տան բնակիչ Գոհար Մելքոնյանի ամուսինը Խաչատուր Շահինյանն Իրավաբան.net-ին հաղորդեց, որ իր կնոջ հորեղբայրը՝ Հայկ Մելքոնյանը, տարբեր ճանապարհներով ցանկանում է տիրանալ եղբոր տանը՝ պնդելով, որ և իր և եղբոր տների սեփականատերն է:

«Առկա են տան հետ կապված բոլոր օրինական փաստաթղթերը, որոնց օրինականությունը հաստատվել է բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած վճիռներով և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ Ս.Մելքոնյանի դուստրը ծնողների մահից հետո ըստ օրենքի ճանաչվել էր նրանց օրինական իրավահաջորդը, իսկ ինքը՝ ամուսինը՝ որպես լիազորված անձ, տարիներ շարունակ կնոջ իրավունքներն է ներկայացրել դատարաններում:

«1995թ-ին ծնողների կենդանության ժամանակ Հ. Մելքոնյանն ձեռք է բերում մշակովի հողի ակտ՝ իր անվամբ, ակտում ներառելով ոչ միայն իրենց տունը, այլև եղբոր հողամասի հատվածը: Հետագայում 2005թ-ին նույն հողի ակտի հիման վրա կադաստրում կատարում են սեփականության իրավունքի գրանցում: Հ. Մելքոնյանը հայտարարելով, որ հանգուցյալ եղբայրը չունի ոչ մի սեփականություն և տան փաստաթղթերն էլ կնոջ հետ միասին ձեռք են բերել փաստաթուղթ կեղծելու ճանապարհով, դիմում է դատարան՝ եղբոր տան սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու նպատակով, մերժվում է, քանի որ օրինական ուժի մեջ մտած վճիռներով, հաստատված հանգամանքներով Հաղթանակ 7փ. 20տ. փաստաթղթերն օրինական են և որպեսզի անվավեր ճանաչվի սեփականության իրավունքի վկայականը, հարկավոր է բեկանել այն վճիռները, որոնցով հաստատված են տան փաստաթղթերի օրինականությունը, որի համար անհրաժեշտ էր նոր երևան եկած հանգամանք ևայս անգամ էլ որոշում է ձեռք բերել դատավճիռ, որն էլ կլինի նոր երևան եկած հանգամանք»,- նշեց մեր զրուցակիցը:

Հ. Մելքոնյանը դիմում է ոստիկանություն՝ պահանջելով քննության առնել 1960թ-ի եղբոր տան վերաբերյալ փաստաթղթերը՝ նշելով, որ եղբոր դուստրն ու նրա ամուսինը տեղյակ լինելով փաստաթղթերի կեղծ լինելու մասին՝ օգտագործել են: Ամիսներ շարունակ ոստիկանություններում քննություն են կատարում 52 տարվա վաղեմության փաստաթղթերի վերաբերյալ, Գ. Մելքոնյանին և նրա ամուսնուն ներգրավելով որպես կասկածյալ, ի վերջո հիմք չունենալով գործը կարճվում է:

Բայց, Շենգավիթ համայնքի ոստիկանությունը ընթացք է տալիս սուտ մատնությանը և քրեական գործ է հարուցվում Խ. Շահինյանի նկատմամբ՝ առանց նրա մասնակցության, ցուցմունքի և որևէ տեղ ստորագրելու, գործը հանձնում են դատարան, դատարանը վարույթ է ընդունում միանձնյա, Հ Մելքոնյանի ցուցմունքի հիման վրա, վերջինս էլ դատարան է ներկայացնում մի գրություն, որը կազմել է ինքը և հայտարարում է, որ դա եղբոր ինքնախոստովանական ցուցմունքն է:

Պարոն Շահինյանի խոսքերով՝ այս անգամ էլ դատարանն է քննության առնում 52 տարվա վաղեմության փաստաթղթերը՝ մեղադրում է Խ. Շահինյանին և դատապարտում ՀՀ քր. օր.-ի 349 հոդվածի 1-ին մասով՝ քաղ. գործով փաստաթուղթ կեզծելը. «Իսկ թե ինչպե՞ս եմ ես կեղծել 1960թ-ի փաստաթուղթը, երբ այն ժամանակ ընդամենը 1 տարեկան երեխա էի, զավեշտալի է արդեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հ. Մելքոնյանը նաև քաղ. հայց է ներկայացնում՝ վնասի հատուցման պահանջով, Խ. Շահինյանից պահանջելով 22 մլն. դրամ: Դատարանը մերժում է քաղ. հայցը՝ պատճառաբանելով, որ տվյալ գործով Հ. Մելքոնյանին վնաս չի պատճառվել, սակայն ձեռք բերված դատավճիռը Հ. Մելքոնյանը օգտագործում է ամենուրեք, հայտարարելով, որ նա տուժող է: Նա դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան դատավճիռը ներկայացնելով, որպես նոր երևան եկած հանգամանք՝ պահանջելով բեկանել վերոնշյալ վճիռները և անվավեր ճանաչել Ս. Մելքոնյանի սեփականության իրավունքի վկայականը: Դատարանը հետ է վերադարձնում դիմումները, մի դեպքում պատճառաբանելով, որ Հ. Մելքոնյանը տվյալ վճիռների բեկանման հարցում իրավասություն չունի, մյուս որոշումով պատճառաբանում, որ տվյալ դատավճիռը չի կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած վճիռնորի բեկանման համար:

Հ. Մելքոնյանը հայց է ներկայացնում վարչական դատարան: Դատավոր Կարինե Բաղդասարյանը հայցադմումն ընդունում է վարույթ, քննության ընթացքում Գ. Մելքոնյանի լիազորված անձ Խ. Շահինյանը միջնորդություն է ներկայացնում՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժելով միջնորդությունը, ամիսներ շարունակ  քննում է հայցը և բավարարում:

«Սակայն Կ. Բաղդասարյանը մերժելով միջնորդությունը` իր վրա է վերցնում վերադաս դատարանի պարտականությունը, հաշվի չառնելով նաև այն փաստը, որ օրինական ուժի մեջ մտած վճռով, հաստատված հանգամանքներով Հ. Մելքոնյանը պարտապան է, քանի որ անվավեր է ճանաչվել մշակովի հողի ակտը և դրա հիման վրա ստացած սեփականության իրավունքի վկայականը մասնակի, և պարտավոր է ազատել իրեն չպատկանող 538, 4քմ զավթած տարածքը: Դատավոր Կարինե Բաղդասարյանը հայցադմումն ընդունում է վարույթ, քննության ընթացքում Գ. Մելքոնյանի լիազորված անձ Խ. Շահինյանը միջնորդություն է ներկայացնում՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ, քանի որ Հ. Մելքոնյանը պատշաճ հայցվոր չէր, քանի որ չունի ոչ մի փաստաթուղթ, որով կարող էր իրավասություն ունենալ եղբոր սեփականության նկատմամբ և օրիանական ուժի մեջ մտած վճիռներով այս հարցը քննվել և ավարտվել է ՀՀ քաղ. դատ. օր-ի 52 հոդվ.-ի 1-ին և 2-րդ մասերի, 109 հոդվ.-ի 1-ին և 2-րդ ենթակետերի և ՀՀ վարչ. դատ. օր-ի 96 հոդվ.-ի 1-ին մասի, 1-ին, 3-րդ, 7-րդ, 9-րդ ենթակետերի պահանջներով: Խախտելով վերը նշված հոդվածները և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ և առաջին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված մարդու սեփականության իրավունք՝ բավարարում է հայցադիմումը, անվավեր է ճանաչում Ս. Մելքոնյանի տան վկայականը: Փաստորեն մեր դատարաններում կարելի է խախտել օրենքները, քննության առարկա դարձնել 52 տարվա վաղեմության փաստաթղթերը, հաշվի չառնել վճիռների օրինականությունը, կարելի է արհամարհել  ՀՀ բարձր ատյանի անբեկանելի որոշումները, և ցանկացած մարդ կարող է դիմել դատարան՝ պահանջելով իրեն չպատկանող գույքը և բավարարվել: Ստացվում է, որ դատավորը խախտումներ է կատարել և հիմք է ընդունել այն դատավճիռը, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն որոշում է կայացրել, այն որ տվյալ դատավճիռը հիմք չի կարող հանդիսանալ օրինական վճիռները բեկանելու և տան սեփականության վկայականն անվավեր ճանաչելու համար: Նշեմ նաև, որ Հ. Մլքոնյանը ոչ պատշաճ հայցվոր է ու նրա դիմումը դատարանն իրավունք չուներ վարույթ ընդոներ»,- հավելեց պարոն Շահինյանը:

Գ. Մելքոնյանը վճիռը բողոքարկում է ՀՀ  վարչական վերաքննիչ դատարան, որը ընդունվել է վարույթ դատավոր Աշոտ Սարգսյանի նախագահությամբ: Խ. Շահինյանը նշեց, որ քննության ընթացքում բավարարվում է լիազորված անձի միջնորդությունը, որպեսզի պետ. կադաստրից ներկայացվի Հաղթանակ 7փ. 18 և 20 տների արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնք կարևոր դեր ունեն գործի ճիշտ ընթացքի և լուծման համար, սակայն այդպես էլ պետ. կադաստրի ներկայացուցիչը չի ներկայանում և դատարանն էլ չի պահանջում, որ ներկայացվեն արխիվային փաստաթղթերը: Մերժվում է նաև գործի վարույթը կարճելու վերաբերյալ հիմնավոր միջնորդությունը: Նիստն ընթանում է շատ կարճ և թույլ չեն տալիս անգամ լիազորված անձին անձամբ ընթերցել միջնորդությունը և չի քննարկվում նաև վճռում թույլ տրված խախտումները: Անմիջապես հայտարարվում է վճռի հրապարակման օրը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել