ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական հրամանագիրն է ստորագրել, որում կարդում ենք.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ հոդվածը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 6-ի ԱԽ-23-Ո-25 որոշումը՝ որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրով հաստատված հավելվածի 2-րդ` Քրեական մասնագիտացման բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, ինչպես նաև 3-րդ՝ Վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»: