Ինչո՞ւ չի բարձրանա նվազագույն աշխատավարձը. պարզաբանում է Գագիկ Խաչատրյանը

Ազգային ժողովում քննարկվում է 2016թ. պետական բյուջեի նախագիծը: ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը նշեց, որ նախագծով հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, ոչ էլ նրա չափի բարձրացում չի նախատեսված. «Ինչքա՞ն գումար կպահանջվի ծախսել առաջիկա տարվա բյուջեից, եթե բազային աշխատավարձը 55 հազար ՀՀ դրամից դառնա 65 հազար ՀՀ դրամ»,- հարցրեց նա:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ կառավարությունը ֆինանսական համապատասխան միջոցներ չունի. «Կառավարությունը, երբ ուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գնաց այդ քայլին, ներկա փուլում մենք բավարար ֆինանսական միջոցներ չունենալու համար ձեռնպահ ենք մնում: Ամեն դեպքում, եթե դա բարձրացնենք՝ մոտավորապես 35 մրդ ՀՀ դրամի գումար է անհրաժեշտ»:

Պատգամավորը արձագանքեց՝ ասաց, որ թանկացումները նվազագույն աշխատավարձ ստացող անձանց անելանելի վիճակում են դրել, իսկ Գագիկ Խաչատրյանը նշեց.  «Հարցը կարևոր է: Եթե լինեն ֆինանսական միջոցներ դրան կարելի է անդրադառնալ: Ներկա փուլում մենք բավարար ֆինանսական միջոցներ չունենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել