ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի տարածք):
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք և Արագածոտնի մարզի Արագած գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: