Նոր մանրամասներ Տուլայի աղետալի վթարից

Նոյեմբերի 13-ին ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով պարբերաբար կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցչի հետ, ով տեղեկացրեց, որ ներկայումս Տուլայի հիվանդանոցում գտնվող տուժած քաղաքացիներից մեկը (Ապրես Ասրյան) տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆասովսկու հիվանդանոց, իսկ մյուս տուժածը (Անուշավան Երեմյան) վերադառնում է Երևան, ևս 3 տուժած գտնվում է Տուլայի հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել