Կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից տարեկետում տրվեց

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Գագիկ Գևորգի Ղևոնդյանին (ծնվ.` 1996 թվականին, հաշվառման վայրը` քաղ. Երևան, սովորում է Երևանի N ավագ դպրոցի 12-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2016 թվականի ամառային զորակոչը:

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ազգային ժողովի պատգամավորներին, իրենց լիազորությունների ողջ ժամկետում, տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք:
2. Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել