2015 թվականի դեկտեմբերի 3-ին, 4-ին և 6-ին Երևանում անցկացվելու են երթեր: Երթերի և երթուղիների վերաբերյալ տեղկատվությունը ներկայացվում է ստորև.
1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.11.2015 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 13.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
2. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 10.11.2015 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 4-ին ժամը 13.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.19.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
3. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.11.2015 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 00.00-24.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-22.00 Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
4. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.11.2015 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Վարդան Բալյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 00.00-24.00 Մատենադարանին հարող տարածքում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-22.00 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա պողոտա–Նալբանդյան փողոց–Կորյունի փողոց–Մատենադարանին հարող տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: