Վարչապետը որոշում է կայացրել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Հայաստանում: Որոշմամբ ասվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`  Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը 2015 թվականի նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու, ինչպես նաև նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայացրած հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել