Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացնում

11.11.2015 թ. «News.am» էլեկտրոնային կայքի «Բերետավորը հրելով մեզ դուրս էր ուզում հանել. նորակառույց շենքի բնակարանատերերին ահաբեկում են» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացվում է խմբագրություն ահազանգած քաղաքացուհու գանգատը, թե իբր Երևանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի սեփականատերը և մուտքի առջև հերթապահող ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս հանել, ցանկացել են դուռը փակել, որպեսզի իրենք չկարողանան ներս մտնել։

Տեղեկացնում ենք, որ Երևանի Պուշկինի փողոցի 51/1 նորակառույց շենքի սեփականատերը 06.11.2015 թ.-ին պայմանագիր է կնքել ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի բաժնում, ըստ որի ոստիկանության ծառայողները պարտավոր են իրականացնել նշված շենքի պահպանությունը։ Նոյեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, նշված հասցեում պահպանություն իրականացնող ոստիկանը զեկուցել է իր ղեկավարությանը, որ 2 քաղաքացի փորձում են ապօրինի մուտք գործել իր կողմից պահպանվող տարածք, ինչը փորձել են կանխել ծառայություն իրականացնող ՊՊԳՎ ոստիկանները։ Այդ ժամանակահատվածում, նշված տարածքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի ծառայողներ ծառայություն չեն իրականացրել և չէին կարող կարմիր բերետավորներ լինել նշված վայրում և հրել քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել