Կառավարության որոշմամբ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ Կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված է Մուսա Դալգատի Մուրտազալիեվին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է մինչև 2016 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` Գագիկ Գևորգի Ղևոնդյանին`1996թ. -ին, սովորում է  12-րդ դասարանում»:

Նախագիծը հիմնավորվում է նրանով, Գագիկ Գևորգի Ղևոնդյանը սովորում է 12-րդ դասարանում: 2015թ. սեպտեմբեր ամսին լրացել է նրա 19 տարին: 2013թ. Կիպրոսում սովորելու և վերադառնալու պատճառով ուսումը շարունակել է մեկ տարի ուշացումով:

Ելնելով վերոշարադրյալից` նպատակահարմար եմ գտնում ավագ դպրոցի սովորող Գագիկ Գևորգի Ղևոնդյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2016 թվականի ամառային զորակոչը:

Ըստ Կառավարության որոշման մեկ այլ նախագծի՝ Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին (ծնված` 1992 թվականին) կտրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։

Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել