Վերջին շրջանում նկատվում են էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքեր, ինչը հայտնաբերվում է շահագործող կազմակերպության կողմից: Սակայն ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի քանակության որոշումը հնարավոր չի լինում՝ համապատասխան նորմատիվ ակտի բացակայության պատճառով: Նման կարծիք է առկա «Էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկա» ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Այն պետք է ներկայացնի էներգետիկայի և բանական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նախագծում կարդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառած էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդաբանություն գոյություն չունի: Ուստի, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, ինչը կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները:
Ըստ կառավարության՝ անհրաժեշտ է նաև մշակել նորմատիվ իրավական ակտ, ինչը հիմք կհանդիսանա ապօրինի սպառած էլեկտական էներգիայի հաշվարկման ժամանակ:
Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ օրենսդրության շրաջանակներում կնախատեսվի էլեկտրամատակարարման համակարգից ապօրինի կերպով էլեկտրական էներգիայի սպառման կանխարգելում և համապատասխան վնասների վերականգնում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Ակնկալվում է էլեկտրամատակարարման համակարգից ապօրինի կերպով էլեկտրական էներգիայի սպառման դեպքում վնասները վերականգնել: