«Երեւան Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ, 4-րդ, 9-րդ փողոցների, «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: