Աշխարհի ամենաթանկարժեք ադամանդը` 100 մլն եվրո արժողությամբ, այժմ Բրիտանիայի թագի զարդերի մի մասն է: Բայց Հնդկաստանը ցանկանում է այն ետ վերադարձնել: Բոլիվուդյան աստղերը և բիզնեսմենները միավորվել են քրեական վարույթ սկսելու Լոնդոնի Գերագույն Դատարանում` Koh-i-Noor ադամանդը վերադարձնելու համար:
Ադամանդը այն թագի վրա էր, որը կրել է թագուհու մայրը ամուսնու`Ջորջ 6-րդի (1937թ.), ինչպես նաև Էլիզաբեթ 2-րդի թագադրության ժամանակ`1953թ-ին:
«Լույսի լեռնաշղթա» կոչվող խումբը քարի անունը թարգմանելուց հետո հայտարարել է, որ 105 կարատանոց ադամանդը գողացել են դրա իրական հայրենիք Հնդկաստանից և Միացյալ Թագավորության կառավարությունից պահանջում են այն ետ վերադարձնել:
Պատմաբան Անդրեյ Ռոբերցը կիրակի օրը հայտնել է. «Նրանք, ովքեր ներգրավված են այս անմիտ գործում, պետք է հասկանան, որ Բրիտանական թագը լավագույն տեղն է Koh-i-Noor ադամանդի համար`որպես շնորհակալություն երեք դար շարունակ Հնդկաստանում Բրիտանիայի ներկայության համար, որոի ընթացքում երկիրը զարգացել, պահպանվել, գյուղատնտեսական առաջընթաց ունեցել և ժողովրդավարական է դարձել»: Այս մասին տեղեկանում ենք independent.co.uk-ից:
Պատրաստեց` Մարիամ Սիմոնյանը
Իրավաբան.net