«Հայաստանում ձևավորվում է արատավոր պրակտիկա». փաստաբան

Սահմանադրության ամենալավ տեքստն էլ գլխավոր այն երաշխավորը չէ, որ անձանց իրավունքները չեն խախտվի: Համոզված է փաստաբան Գևորգ Գյոզալյանը. «Մենք հանրությանը ցանկանում էինք ներկայացրել, որ հարգելի ժողովուրդ սահմանադրության փոփոխությամբ չէ, որ նրանց կյանքը բարելավվելու է: Ի՞նչն էր խանգարում ներկայիս իշխանության, որ վերջին 7 կամ 8 տարիներին անել, ինչը որ խոսվում է սահմանադրությամբ, ամբողջությամբ կառավարման ձեռքը նրանց ձեռքն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ փաստաբանի՝ Հայաստանում ձևավորվում է արատավոր պրակտիկա՝ յուրաքանչյուր տասը տարին մեկ Սահմանադրություն են փոխում, նա նաև անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի պնդումներին, որ խորհրդարանական համակարգը լավագույնն է մեր երկրի համար. «Օրինակ՝ եթե քաղաքական իրավիճակը փոխվի, և գա նոր իշխանություն, որն էլ կասի, թե պառլամենտարիզմ մեզ պետք չէ, ապա այս պարագայում այս սահմանադրական բարեփոխուչները մեզ կփորձեն ապացուցել, որ պետք է ուժեղ նախագահական ինստիտուտ: Հավաստիացնում եմ, եթե քաղաքական ուժեղ ցնցում եղավ, հիշեք այս մարդկանց, նրանք գալու են մեզ ապացուցելու, որ նախագահական ինստիտուտից ավելի լավը չկա»,- նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ինչպես Գևորգ Գյոզալյանը, այնպես էլ մի քանի տասնյակ փաստաբաններ մասնագիտական կարծիք են հայտնել ՀՀ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել