Ոստիկանությունում շարունակվում է հետևողական աշխատանքը հանցագործություններ և իրավախախտումներ կատարած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը արատավորած անձանցից համակարգն ազատելու ուղղությամբ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից ծառայողական քննությունների ավարտից, ապա և կարգապահական հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո այս կարգի մի շարք գործերով իրավախախտները ենթարկվում են վարչական պատասխանատվության, այլ դեպքերում հարուցվում են քրեական գործեր:
Այսպես, 2014 թվականի ընթացքում հարուցվել է 187 քրեական գործ, որոնցից 31-ն ուղարկվել է դատարան, կայացվել է 8 մեղադրական և 1 արդարացման դառավճիռ:
Նույն ժամանակահատվածում 135 քրեական գործի վարույթը կարճվել է. հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ 4, արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով՝ 112, դիմողի բողոքի բացակայության հիմքով՝ 5, կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով՝ 6, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ 4, համաներման ակտի ընդունման հիմքով՝ 1, ՀՀ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասով /քր. Պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու, կամ իրադրության փոփոխման դեպքերում/՝ 3:
Կասեցվել է 6 քրեական գործի վարույթը՝ ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով /հայտնի չէ անձը/:
Ընթացքի մեջ է 15 քրեական գործ:
Նյութերով մերժվել է 17 քրեական գործի հարուցումը /դիմողի բողոքի բացակայության հիմքով/:
2015 թվականի 8 ամիսների ընթացքում հարուցվել է 113 քրեական գործ, որոնցից 4-ն ուղարկվել է դատարան:
Նույն ժամանակահատվածում 20 քրեական գործի վարույթը կարճվել է. հանցագործության դեպքի բացակայության հիմքով՝ 2, արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով՝ 15, կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով՝ 2, ՀՀ ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով /անձը ՀՀ քր. օր.-ի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից/՝ 1:
Կասեցվել է 1 քրեական գործի վարույթը ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով /հայտնի չէ անձը/:
Ընթացքի մեջ է 88 քրեական գործ:
Նյութերով մերժվել է 5 քրեական գործի հարուցումը /դիմողի բողոքի բացակայության հիմքով/: