Ինչու՞ ասել «ոչ» սահմանադրական փոփոխություններին. այս հարցին ի պատասխան փաստաբան Երվանդ Վարոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ անհասկանալի է գործող Սահմանադրությունը փոխելու պահանջը: Ներկայումս խնդիր կա, ոչ թե Սահմանադրությունը փոխելու, այլ այն կիրառելի դարձնելու: Եվ սահմանադրությունը փոխելու այս նախաձեռնությունը քաղաքական նպատակներ է հետապնդում:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, ապա Ե. Վարոսյանը նշեց. «Ակնհայտորեն, գործող Սահմանդրության համեմատությամբ, նախագծով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր դրույթներով կանխատեսվում է նահանջ միջազգային չափանիշներից: Սա արդարացված չէ և անհասկանալի է, թե արդյոք Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասել է այն մակարդակին, որ կարող է իրեն թույլ տալ այդ չափանիշներից նահանջել»:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Արդեն իսկ հանրապետությունում ձևավորվել են այս փոփոխությունների դեմ և կողմ եկղող ճակատներ: