ՀՀ ֆինանսների նախարարությունը բաց և փակ մրցույթներ է հայտարարել Կազմակերպական և հսկողական վարչության, Իրավաբանական վարչության տարածքային բաժինների, հարկային և տարածքային հարկային տեսչությունների հարկային հսկողության ու ընթացիկ հսկողության բաժինների թափուր գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնները համալրելու համար:
Փաստաթղթերն ընդունվում են Երևան, Խորենացի 7 հասցեում, աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 12:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 23-ի ժամը 12:00-ն է: Մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ՖՆ պաշտոնական կայքէջերում՝ www.minfin.am, www.taxservice.am, www.customs.am կտեղադրվի նոյեմբերի 30-ին:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություններին և կից բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՖՆ պաշտոնական կայքէջերի՝ www.minfin.am, www.taxservice.am, www.customs.am, համապատասխան բաժիններում կամ այստեղ, կամ էլ` զանգահարելով (060) 544 624 հեռախոսահամարով: