Արփինե Հովհաննիսյանի հրամանով փոփոխվել է Արդարադատության նախարարին կից կոլեգիայի կազմը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2015 թվականի նոյեմբերի 5-ին հրաման է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի  n 141-ա հրամանում փոփոխություններ և լրացում  կատարելու  մասին: Հրամանում, մասնավորապես՝ նշված է.

«Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.   հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի մարտի 18-ի N 43-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 141-Ա հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի 3-րդ կետում «գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանին`» բառերը փոխարինել «վիճակագրության, վերլուծության և փաստաթղթաշրջանառության հսկողության բաժնի պետ Լիլիթ Ալեքսանյանին» բառերով.

2. Հրամանի N 1 հավելվածում` 1) Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ բառերը փոխարինել Արփինե  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ բառերով.

2) Արսեն  ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով.

3) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.

4) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «Սիրվարդ  ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը.

5)   Դավիթ  ՂՈՒԼՅԱՆ բառերը փոխարինել Աննա  ՕՀԱՆՅԱՆ բառերով.

6) Հանել «Մարինա ՏԱՇՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախարարի խորհրդական» բառերը.

7) Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար» բառերը փոխարինել Լուսինե  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ բառերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել