Որքա՞ն կտուգանվեք երեխային առջևում նստեցնելու համար

Մինչև 12 տարեկան երեխաներին արգելվում է փոխադրել՝

1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի).

2) մոտոցիկլի հետևի նստատեղին.

3) թեթև մարդատար ավտոմոբիլի` ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

Ինչպես արդեն նշեցինք. հստակ է, թե որտեղ և ինչպես պետք է նստի մինչև 12 տարեկան երեխան ավտոմեքենայում: Այժմ նշենք, թե ինչպիսի պատասխանատվություն է նախատեսված այդ կանոների խախտման համար: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում 5000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել