Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ուժեղ ձյան և քամու հետևանքով մահացած 7-ամյա երեխայի ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ 2004 թվականի հունվարի 22-ին Ստամբուլի դպրոցներից մեկում սովորող 7-ամյա աշակերտը դասերից հետո կանգառում սպասել է քաղաքային ավտոբուսին: Ավտոբուսը ժամանակին չի եկել և երեխան ոտքով է փորձել տուն հասնել։ Ուժեղ ձյան և քամու հետևանքով երեխան ճանապարհին սառել և մահացել է։ Մահացած երեխայի ընտանիքը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանին և Ազգային կրթության նախարարությանը։
ՄԻԵԴ-ը մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտադրելով մահացած երեխայի ընտանիքին վճարել 54 հազար 500 եվրո փոխհատուցում։