Լոռու մարզի մի շարք փաստաբաններ խիստ մտահոգված են. հայտարարություն

Լոռու մարզի մի շարք փաստաբաններ խիստ մտահոգված են վերջին օրերին փաստաբանական համայնքում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք հաճախ ծայրահեղ դրսևորումներ են ունենում: Ֆեյսբուքում գրել է փաստաբան Գուրգեն Հարությունյանը, նա շարունակում է.

«Այդ ամենն ուղղակիորեն վտանգում է ՀՀ փաստաբանների պալատի և, առհասարակ, փաստաբանական ինստիտուտի հեղինակությունը և արդեն իսկ տարաբնույթ քննարկումների առարկա է դարձել փաստաբանական համայնքից դուրս, այդ թվում «մեր լավը չցանկացողներին» ուրախացնելու առիթ հանդիսացել: Չանդրադառնալով ստեղծված իրավիճակին նպաստող պայմաններին և ծնող պատճառներին, համամիտ ենք մեր այն գործընկերների տեսակետների հետ, ովքեր համերաշխության, զսպվածության կոչեր և հորդորներ են արել: Խնդրում ենք մի թեժացրեք կրքերը: Համոզված ենք, որ այս տհաճ իրավիճակը, այն հարթելու ուղիները հնարավորինս արագ և արդյունավետ կարող են կարգավորվել ՀՀ փաստաբանների պալատում, մեր համայնքի ներսում՝ քննարկումների, հարցադրումների և այլ քաղաքակիրթ եղանակներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել