Անձի իրավունքները պաշտպանվում են անկախ նրա կարգավիճակից: Եթե նույնիսկ անձը քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ է ներգարավված և գտնվում է արգելանքի կամ կալանքի տակ, վերջինս չի դադարում մարդ լինելուց:
Այնուամենայնիվ, վերը նշված կարգավիճակը ստացած անձանց իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են: Սահմանափակումները հիմնականում վերաբերում են արտաքին աշխարհի հետ շփվելու և որոշակի առարկաներ ստանալու արգելքին:
Համաձայն Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է uտանալ մինչեւ քuան կիլոգրամ հանձնուք, իuկ կալանավորված անձը` ամuվա ընթացքում մինչեւ յոթանաuուն կիլոգրամ: Նրանք uահմանված չափի հանձնուքները կարող են uտանալ միանվագ կամ մաu-մաu:
Կալանավորված անձանց անունով uտացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների եւ այլ անձանց դրամական հաշվին: Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:
Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձանց անունով uտացվող դեղորայքի քանակը չի uահմանափակվում:
Արգելվում է, սակայն, ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիuի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են uպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի եւ կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net