Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են մեկանգամյա մուտքի համար: Մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա:
Կառավարության թիվ 329-Ն որոշմամբ սահմանված պետությունների ցանկը հետևյալն է` Աֆղանստան, Բանգլադեշ, Կամերուն, Եգիպտոս, Իրաք, Նիգեր, Նիգերիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Շրի Լանկա, Սուդան, Սիրիա, Վիետնամ, Նեպալ,Պաղեստին, Կոտ դ’Իվուար, Գանա, Սիեռա Լեոնե,
Ալժիր, Մարոկկո, Լիբիա, Մավրիտանիա, Թունիս, Անգոլա, Քենիա, Եթովպիա, Տանզանիա, Ուգանդա, Զամբիա Հասարակածային Գվինեա, Բոթսվանա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Գաբոն, Սենեգալ , Նամիբիա, Կոնգո, Մոզամբիկ, Մաուրիտիուսմ, Մալի, Բուրկինա Ֆասոյ, Մադագասկար, Չադ,
Զիմբաբվե, Բենին, Ռուանդա, Մալավի, Գվինեա, Սվազիլենդ, Տոգո, Լեսոտո,
Էրիթրեա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կաբո Վերդե, Բուրունդի, Ջիբուտի, Գամբիա, Լիբերիա, Սեյշելյան կղզիներ, Գվինեա Բիսաու, Կոմորյան կղզիներ, Սան Տոմե և Պրինցիպի, Սուրբ Ելենայի կղզի, Հարավային Սուդան:
Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Աղբյուրը` Իրավաբան.net