Իսլամական չադրան` որպես հոգեորսության միջոց

Կրոնը չի լինում ոչ ճիշտ, ոչ սխալ, այն պարզապես առաջարկում է որոշակի կենսակերպ…
Էրիկ- Էմանուել Շմիտտ
Աշխարհի ամենահզոր զենքը կրոնն է. մարդիկ բաժանվում են կրոնական խմբերի, պայքարում միմյանց դեմ, փորձում ապացուցել, որ իրենք են այն միակ և ճշմարիտ գաղափարի հետևորդները, որն ի վերջո դառնալու է համընդհանուր:
«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք», -հռչակված է ինչպես ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածում, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածում:
«Կարևոր է տարբերակել կրոնի ազատության ներքի և արտաքին կողմերը: Կրոնական համոզմունքներ ունենալը, կրոնի ազատության ներքին կողմն է, իսկ դրանք արտահայտելը` արտաքինը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` որևէ մեկին չի կարելի պարտադրել դավանել կամ չդավանել այս կամ այն կրոնը, սակայն կարելի է արգելել անձին կատարել որոշակի ցուցադրական գործողություններ, որոնք կարող են հոգեորսություն ընկալվել:
Բոլորին է հայտնի, որ իսլամական չադրան մուսուլմանական կրոնի խորհրդանիշն է, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով, որոնցից է Դահլաբն ընդդեմ Շվեյցարիայի գործը (Dahlab v. Switzerland, Judgment of 15 February 2001), արձանագրել է, որ իսլամական չադրան` որպես կրոնական համոզմունքների արտաքին խորհրդանիշ, որոշակի հանգամանքներում կարող է գործել հոգեորսության ազդեցություն:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել