2012թ. առաջին կիսամյակում հանցագործությունների թիվը Հայաստանում նվազել է

ՀՀ ոստիկանությունն իր ամենօրյա գործունեությամբ իրականացնում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, որի հիմնական նպատակը հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակումն ու իրականացնումն է:
Համաձայն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում առկա վիճակագրական տվյալների` հանցագործությունների թիվը նվազել է, մասնավորապես` 2012թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10.7 %-ով կամ 905 դեպքով (2011թ. 6 ամսում` 8465, 2012թ. 6 ամսում` 7560)։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել է նաև հանցավորության գործակիցը: Հաշվետու ժամանակահատվածում 100 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 232 (2011թ. 6 ամսում` 260)։ Հանցավորության մակարդակը բարձր է միայն Երևանում (347), առավել ցածր` Արագածոտնում (132), Գեղարքունիքում (140), Սյունիքում (147), Արմավիրում (151)։
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել