Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

Համաձայն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի` օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է` կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը:

Նույն օրենքի 30-րդ հոդվածով` կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար` բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա: Նշված միջոցառման արդյուքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել