2010 թվականի ամռանը, երբ որոշվեց թանկացնել տրանսպորտի գինը՝ երթուղային տաքսիների դեպքում մեկ ուղևորի համար գանձվող 100 դրամը դարձնելով 150 դրամ, Երևանում հարյուրավոր քաղաքացիներ տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպեցին, և ի վերջո, արդյունքը եղավ այն, որ սակագինը չբարձրացվեց:
Հունիսի 23-ից մի խումբ քաղաքացիներ սկսեցին շուրջօրյա անժամկետ նստացույց անել Երևանի քաղաքապետարանի մոտ և նստացույցերը տևիցին մինչև նոյեմբեր ամիսը. «Այդ ընթացքում ՀՀ ոստիկանությունը, մեր համոզմամբ, տարբեր մտացածին պատրվակներով, հավաքը ցրելու նպատակով բերման է ենթարկել բողոքի ցույցն իրականացնող անձանց և բազում վարչական իրավախախտման արձանագրություններ կազմել՝ մի դեպքում ՝չսահմանված վայրում , օրինակ քաղաքապետարանի դիմաց քնելուն էր վերաբերում, մեկ այլ դեպքում՝ իբր բարձրախոսով կոչեր հնչեցնելը խանգարել էր քաղաքապետարանի աշխատանքին, և այլն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Ոստիկանության գործողությունները վիճարկվել էին դատարաններում, սակայն քիչ անձանց մասով է վիճարկվել հաջողության հասնել ներպետական ատյաններում և դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանի խոսքով, այս պահին միայն ծանուցում են ստացել, որ գործերը գրանցվել են և համարակալվել: