ՄԻԵԴ վճիռների կատարումը բարդանում է հատկապես ընդհանուր կարգի միջոցառումներ կատարելու դեպքում

Գերմանայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները փոխահուցումներ վճարելու մասով կատարվում են ճիշտ ժամկետներում, առանց որևէ խախտումների. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է գերմանացի փաստաբան Շտեֆան ֆոն Ռաումերը և հավելում, որ որոշակիորեն դժվարություններ առաջանում են, երբ խոսքը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին.

«Ավելի բարդ է լինում այն վճիռների դեպքում, երբ Եվրոպական դատարանն ասում է, որ երկրում առկա են սկզբունքային խնդիրներ և պիտի այս կամ այն օրենքը փոխվի, քանի որ հակասում է Եվրոպական կոնվենցիային: Պետք է ասել, որ Գերմանիայ դեպքում բավականին լավ է կատարվում նաև այս մասը, վերջին տարիների ընթացքում, ՄԻԵԴ վճիռներից ելնելով, բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել»:

Գերմանացի փաստաբանը հիշում է մեկ դեպք, երբ եվրադատարանը օրենսդրական փոփոխություններ կատարելու համար ընդամնեը 1 տարվա ժամկետ էր սահմանել, ինչը բավականին սեղմ է այդ գործընթացի համար, և վճիռն այդ մասով կատարվեց սահմանված ժամկետիվ ընդամենը մեկ օր շուտ:

Շտեֆան ֆոն Ռաումերի խոսքով, վճռի կատարումից հետո էլ հնարավորություն կա դիմելու Եվրոպական դատարան՝ խնդրելով ուսումնասիրել, թե արդյո՞ք վճիռը բավարար կերպով է կատարվել: Այս գործիքը դեռևս նոր է և փաստաբանը դժվարացավ հիշել դեպք, երբ օգտվել են դրանից:

Նշենք, որ օրենսդրական փոփոխությունները համարվում են վճռի որոշման ընդհանուր կարգի միջոցառումներ և ուղղված են Եվրոպական կոնվենցիայով իրավունքների խախտումների կանխմանը:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել