Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ցուցակը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ծրագրում ընդգրկված շահառուներից կազմակերպել կանխատեսվող 1000 տոննա սերմացուի գնումը և այն, հետ վերադարձվելիք 1200 տոննա սերմացուի հետ, հաստատված չափաքանակների համաձայն հատկացնել ՀՀ մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2012-2017թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը և շահառուների ցանկը` խթանելով նման սերմերի արտադրությունը։
Աղբյուրը` Իրավաբան.net